Բառասկզբում է լսելիս գրվում է է: Օրինակ՝ էջ, էկրան, էշ, էներգիա:
Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են օժանդակ բառերը: Օժանդակ բառերում ի տառից առաջ գրվում է է. էի, էիր, էինք, էիք, էին:
Է տառը գրվում է նաև էր օժանդակ բառում:
Բառամիջում և բառավերջում է լսվելիս գրվում է է միայն այն դեպքում, եթե այն մի առանձին արմատի սկզբնատառն է: Օրինակ՝ վայրէջք, ելևէջ, երբևէ, ովևէ, որևէ:
Մյուս բոլոր դեպքերում բառամիջում և բառավերջում է լսվելիս գրվում է ե: Օրինակ՝ երբևիցե, մեկ, ջրհեղեղ:
Բառասկզբում յէ լսվելիս գրվում է ե: Օրինակ՝երկինք, երկիր, երազ, եղանակ, եղնիկ:
Բարդ և ածանցավոր բառերում ե տառով սկսվող արմատների ուղղագրությունը պահպանվում է նույնությամբ: Օրինակ՝ ամենաերկար
Ե տառը արտասանվում է յէ, եթե նրան նախորդում է ձայնավոր: Օրինակ՝ վրաերթ:
Ե տառը արտասանվում է է, եթե նրան նախորդում է բաղաձայն: Օրինակ՝ ծովեզր:
Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե:
Առաջադրանքներ
- Գրի՛ր է-ով և ե-ով սկսվող տասական բառ:
էջ, էջանշան, էլեկտրաներգիա, էշ, էկրան, էներգիա, Էրեբունի, էրկաթ, Էլինա, Էմիլ, ելակ, երգ, երազ, երկինք, ես, երկիր, երկու, եզ, եմիշ, երկրաշարժ։
2. Լրացրե՛ք Ե կամ Է:
էջ, էջանշան, էկրան, լայնէկրան, տիեզերք, երեկո, էպոս, երթուղի, երկաթ, երանգ, երփներանգ, բազմերանգ, հնէաբան, ծով.եզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցէ, գոմէշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ, էջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէիներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ, արևելք:
3.Մարդկանց անուններ գրի՛ր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:
Եվա, Եվգենյա, Եղիշէ, Էլինա, Էմա, էմիլյա,
4.Բաց թողնված տեղերում գրի՛ր է կամ ե:
զարկերակ, սկզբից ևէթ, ստորէրկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցէ, որևէ, էլեկտրաեներգիա, մանրէաբան, չէր ուզում, չմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:
5.Տրված բառերը դասավորի՛ր ըստ իմաստների:
ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:
կենդանիներ-գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ։
բույսեր-ելակ, եգիպտաորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ:
6. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
արու-էգ, մուտք-ելք, թանկ-էժան, դժբախտ-երջանիկ, վերելք-, հայտնվել
7. Մեկական բառ կազմի՛ր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:
Օրինակ` եփ-եփել, կիսաեփ-կիսաեփել երգ-երգել, եղբայր-եղբայներ,
8. Առաջադրանք 2-ից ընտրի՛ր 10 բառ և կազմի՛ր բառակապակցություններ:
9. Առաջադրանք 4-րդից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր նախադասություններ:
10. Ամենա և ան ածանցներով կազմի՛ր բաղադրյալ բառեր:
եռանդուն-ամենաեռանդուն, անեզր, ամենաերջանիկ, ամենաերկար, աներես, աներկյուղ:
ամենաբարձր, ամենսիրուն, ամենաուրախ, ամենափոքր, ամենահավով․ անբան, անտուն, անգրագետ, անցավ, անվախ։
Օրինակ՝ ամենաերիտասարդ, աներեր