Օ-Ո

Բառասկզբում օ լսվելիս գրվում է օ. օղակ, օրինակ, օգնական, օրորոց, օրացույց:

Բացառություն են կազմում ով և ովքեր բառերը:

Բառամիջում օ լսվելիս գրվում է միայն այն դեպքում, եթե այն մի առանձին արմատի սկզբնատառն է: Օրինակ՝ այսօր, շաբաթօրյակ, առօրյա, անօգուտ, տնօրեն, մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մյուս բոլոր դեպքերում բառամիջում և բառավերջում օ լսվելիս գրվում է ո: Օրինակ՝ փոքրիկ, կոշիկ, նոր:

Բառասկզբում վօ լսվելիս գրվում է ո: Օրինակ՝  ոտք, ոստիկան, ոզնի, ոսկոր, որդ:

Օտարալեզու բառերի սկզբում լսվող վօ հնչյունակապակցությունը գրվում է վո տառերով: Օրինակ՝ Վոլգա, Վոլոդյա, վոկալ, վոլտ, վոլեյբոլ:

Այս կանոնին չեն ենթարկվում հնագույն ժամանակներից եկած անունները: Օրինակ՝ Ոդիսևս, Որմիզդուխտ:

Բարդ և ածանցավոր բառերում ո տառով սկսվող արմատների ուղղագրությունը պահպանվում է նույնությամ, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր օ-ով և ո-ով սկսվող տասական բառ: Օձ, օր, օդ, օրօրոց, օդաչու, օդապարիկ, օղ, օղակ, օրրան։ Ոզնի, որս, որջ, ողջ, ոհմակ, ոսկի, ողջունել, ողնաշար։

2. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում: Օդաչու, օրենակելի, անօգուտ, օղակ, օրեր։

Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր

3. Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ ո կամ վո:

որս, երկորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր. բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:

4. Բաց թողնված տեղերում լրացրո՟ւ օ կամ ո:

ամենօրյա, ամանորյա, անօրինական, հանրոգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմօրոր, հոգուտ, տնօրեն, նախօրոք, շաբաթօրյակ, բացոթյա, պարզորոշ, արծաթազօծ:

5. Շարքերից ընտրի՛ր և դեմ դիմաց գրի՛ր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ

բ) հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն

ոսոխ-թշնամի, որջ-բույն, որձ-արու, ողորկ-հարթ, որթ-վազ, որմ-պատ։

6. Լրացրո՛ւ օ. ո, վո:

Թռչնորս, ով, օ.դանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի, մեղմօրոր, չօգնել, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք,  հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջօրե, ականջօղ, անօգնական, շտապօգնություն, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ,   օդերևութաբանական, օրացույց, որթ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, որմիզդուխտ, Ամանոր, տնօրեն:

7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմի՛ր բառակապակցություններ:

Թունավոր օձ, չօգնել մայրիկին, օրեցօր մեծանալ, սիրուն ականջօղ, ջղայն տնօրեն։

8. Առաջադրանք 6-ից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր նախադասություններ:

Սեվանա լճում ես օձ եմ տեսել։ Որդսորդը անտառում նապաստակներին էր կրակում։ Ամանորի գիշերը ձմեռ պապիկը մեզ բերում է նվերներ։ Իմ ծննդյան օրը նշել եմ օրացույցի վրա։

Ավետիք Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

Երջանիկ խրճիթը

Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։ Մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես։ Մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի։
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։ պես-նման, մարմանդ -դանդաղ, վերջալույս-արևմուտ, հարուստ-ունևոր, չքանալ-անհյտանալ,  շքեղ-առատ, ճող,  ալևոր-սպիտակահեր,  մանուկ-երեխա,  շավիղ-ճանապարհ։  
  3. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։ Թևին տալ- Թռչել, ներս ընկնել-Հապշտապ որևէ տեղ մտնել, լաց լինել-լցլինել, թիկն տալ-Թիկնել։
  4. Տեքստից դուրս գրի՛ր  ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։ -Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան: -Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս… -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…
  5. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։վ Հե՜յ, մեր որդին էլ չի գա: -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…
  6. Նկարագրի՛ր խրճիթը։ Փոքրիկ, անշուք, և շատ ջերմ մի տնակ։
  7. Բնութագրի՛ր տղային։ Գեղեցիկ, շնորհալի, բյց շատ տղուր մի երիտասարդ։
  8. Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։ Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում: Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
  9. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։ Տնից լավ տեղ չկա։
  10. Պատմվածքը համեմատի՛ր  Հ․ Թումանյանի «Ամենից լավ տունը» բանաստեղծության հետ։ Ինչպես և այս պատմության մեջ բանաստեղծության հերոսը համոզվում է, որ հարազատ տնից լավ տեղ չկա։

Ավետիք Իսահակյան «Նուկիմ քաղաքի խելոքները»

Նուկիմ քաղաքի խելոքները

Ավետիք Իսահակյան

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ․․․

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։ Վրա են պրծնում -Հարձակվեն։  գլուխ են տալիս – գլխով բարև տալ Վար է բերում– իջացնում է։ խորհրդի են նստում -խորհրդակցում են։ ափ է առնում -Ձեռքն առնել։  
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։ Խանութպան, կտոր-կտոր, կռթկռթալով, թագավորանիստ, դռնապան, գանձապահ։
  3. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։ Միամիտ ժողովուրդ էին։
  4. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։ -Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք: Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է: – Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
  5. Բնութագրի՛ր թագավորին։ Թագավորը խորամանկ էր։
  6. Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:
  7. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․ Շուկան, դպրոցը, տները, փողոցները սառած են, սպիտակ, ծածկված են ձյունով։ Երեխաները ամբողջ օրը խաղու են ձնագնդիկ։ Շուկայում վաճառում են տաք շորեր, շաքար։
  8. Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։ Խոհուրդ կտամ իրենց խելք հավաքել։
  9. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։ Որ պետք է միամիտ չլինել և լավ սովորել։
  10. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։ Անխելքների քաղաքը։

Մայրենիի ինքնագնահատում

Հոկտեմբեր 2024

Чтобы сохранить изменения, войдите в аккаунт GoogleПодробнее…

*Обязательный вопрос

Ազգանուն, անուն:*

Արինա Սարգսյան

Նշի՛ր դասարանը:*

4-2

1. Տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենի լեզու» բաժնի հղումը:*

https://arinasargsyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab

2. Գործնական առաջադրանքների հղումները տեղադրիր:*

https://arinasargsyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab

3. Ներկայացրո՛ւ, թե «Ես կարդում եմ» նախագծի շրջանակում ինչ ես կարդացել: Տեղադրի՛ր բլոգիդ հղումը:* ես կարդում եմ ՋԵՅՄՍ ՄԵԹՅՈՒ ԲԱՐՐԻԻ Փիթր Փեն։

4. Տեղադրի՛ր պապիկիդ կամ պապիկներիդ մասին պատումի հղումը:* https://arinasargsyan.edublogs.org/2024/10/16/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%b8-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%ba%d5%a8/

5. Գրի՛ր պատրաստածդ տեսանյութերի, ձայնագրությունների վերնագրերը, տեղադրիր հղումները: Եթե այլ աշխատանք ես կատարել՝ գրի՛ր:*

չեմարել

6. Մասնակցե՞լ ես մայրենի լեզվի հոկտեմբերյան ֆլեշմոբին:*

Ոչ

7.  Եթե մասնակցել ես մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբին, ապա տեղադրի՛ր բլոգիդ հղումը: չեմարել

8. Գնահատի՛ր աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։*

Լավ չեմ աշխատել:

Լավ եմ աշխատել:1

Գերազանց եմ աշխատել:

Կարող էի ավելի լավ աշխատել:

9. Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերի ընթացքում:*

Կենտրոնացած եմ աշխատում և գրեթե միշտ լսում եմ ընկերներիս պատախանները և ուսուցչիս խոսքը։

Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։

Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված։

Դասերի ընթացքում շատախոսում եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։1

Բացթողումներս չեմ լրացնում, կիսատ աշխատանքներս չեմ ավարտում:

10. Ի՞նչ դժվարություններ ես ունենում:*

կարդալուց

11.  Ըստ սանդղակի գնահատի՛ր մայրենի լեզվի դասերի արդյունավետությունը։**

5:1

4

2

1

12.  Խնդրի՛ր ծնողներիցդ մեկին, որ գնահատի մայրենի լեզվի դաընթացի արդյունավետությունը։*

5

4:1

3

2

1

13.  Ի՞նչ առաջարկներ ունեք։

Զահրատ «Կաղանդի ծառ մը»

Կարդա Զահրատի «Կաղանդի ծառ մը» բանաստեղծությունը։ Կարդալիս օգտվիր բանաստեղծությունից հետո տրված բառարանից։

Զահրատ «Կաղանդի ծառ մը»

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
—Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն, զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու։

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ —
Ոչ ծառ, ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
։

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ։

— Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք։

Բառարան

Կաղանդ- Նոր տարի
շտկել-զարդարել
աղուոր- գեղեցիկ, լավ, քաղցր
ատիկա-այդ, դա
պատրանք-երազանք, տենչ
զատ-բացի

Անհրաժեշտության դեպքում օգտվիր Արևմտահայերեն-արևելահայերեն բառարանից։

Բլոգում պատասխանիր հետևյալ հարցերին։

1․ Ըստ բանաստեղծության ի՞նչ է անհրաժեշտ տոնածառը զարդարելու համար։

Տոնածարը զարդարելու համար անրաժեշտ է ծառ, զարդեր, հավատ, երազանք։
2․ Պատմիր, թե դու ինչպե՞ս ես մասնակցում տոնածառը զարդարելուն։

Է-ե

Բառասկզբում է լսելիս գրվում է է: Օրինակ՝ էջ, էկրան, էշ, էներգիա:

Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են օժանդակ բառերը: Օժանդակ բառերում ի տառից առաջ գրվում է է. էի, էիր, էինք, էիք, էին:

Է տառը գրվում է նաև էր օժանդակ բառում:

Բառամիջում և բառավերջում է լսվելիս գրվում է է միայն այն դեպքում, եթե այն մի առանձին արմատի սկզբնատառն է: Օրինակ՝ վայրէջք, ելևէջ, երբևէ, ովևէ, որևէ:

Մյուս բոլոր դեպքերում բառամիջում և բառավերջում է լսվելիս գրվում է ե: Օրինակ՝ երբևիցե, մեկ, ջրհեղեղ:

Բառասկզբում  յէ լսվելիս գրվում է ե: Օրինակ՝երկինք, երկիր, երազ, եղանակ, եղնիկ:

Բարդ և ածանցավոր բառերում ե տառով սկսվող արմատների ուղղագրությունը պահպանվում է նույնությամբ: Օրինակ՝ ամենաերկար

Ե տառը արտասանվում է յէ, եթե նրան նախորդում է ձայնավոր: Օրինակ՝  վրաերթ:

Ե տառը արտասանվում է է, եթե նրան նախորդում է բաղաձայն: Օրինակ՝ ծովեզր:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր է-ով և ե-ով սկսվող տասական բառ:
    էջ, էջանշան, էլեկտրաներգիա, էշ, էկրան, էներգիա, Էրեբունի, էրկաթ, Էլինա, Էմիլ, ելակ, երգ, երազ, երկինք, ես, երկիր, երկու, եզ, եմիշ, երկրաշարժ։

2. Լրացրե՛ք Ե կամ Է:

էջ, էջանշան, էկրան, լայնէկրան, տիեզերք, երեկո, էպոս, երթուղի, երկաթ, երանգ, երփներանգ, բազմերանգ, հնէաբան, ծով.եզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցէ, գոմէշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ, էջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէիներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ, արևելք:

3.Մարդկանց անուններ գրի՛ր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Եվա, Եվգենյա, Եղիշէ, Էլինա, Էմա, էմիլյա,

4.Բաց թողնված տեղերում գրի՛ր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևէթ, ստորէրկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցէ, որևէ, էլեկտրաեներգիա, մանրէաբան, չէր ուզում, չմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

5.Տրված բառերը դասավորի՛ր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ-գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ։

բույսեր-ելակ, եգիպտաորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ:

6. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

արու-էգ, մուտք-ելք, թանկ-էժան, դժբախտ-երջանիկ, վերելք-, հայտնվել

7. Մեկական բառ կազմի՛ր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ-կիսաեփել երգ-երգել, եղբայր-եղբայներ,

8. Առաջադրանք 2-ից ընտրի՛ր 10 բառ և կազմի՛ր բառակապակցություններ:

9. Առաջադրանք 4-րդից ընտրի՛ր 5 բառ և կազմի՛ր նախադասություններ:

10. Ամենա և ան ածանցներով կազմի՛ր բաղադրյալ բառեր:

եռանդուն-ամենաեռանդուն, անեզր, ամենաերջանիկ, ամենաերկար, աներես, աներկյուղ:

ամենաբարձր, ամենսիրուն, ամենաուրախ, ամենափոքր, ամենահավով․ անբան, անտուն, անգրագետ, անցավ, անվախ։

Օրինակ՝ ամենաերիտասարդ, աներեր

Ветер и солнце

Однажды Солнце и сердитый северный Ветер поспорили о

том, кто из них сильнее. Долго спорили они и наконец решили

помериться силами над путешественником, который ехал по

дороге.

 – Посмотри, – сказал Ветер, – как я налечу на него и сорву с

него плащ.

 Сказал – и начал сдувать с него плащ. Но чем больше старался

Ветер, тем крепче закутывался в плащ путешественник. Он

ворчал на непогоду, но ехал всё дальше и дальше. Ветер сердился,

осыпал бедного путника дождём и снегом. Потом убедился, что

ему с путника плаща не снять.

 А Солнце улыбнулось, выглянуло из-за облаков. Обогрело,

осушило землю, а вместе с тем и бедного полузамёрзшего

путешественника. Почувствовав теплоту солнечных лучей, он

снял свой плащ.

 – Видишь ли, – сказало тогда кроткое Солнце сердитому Ветру, –

лаской и добротой можно сделать намного больше, чем гневом.

Вопросы

1. О чём поспорили Солнце и Ветер? Они спорили о том, кто сильнее.  

2. Почему Ветер сердился на путника? Потому что он не мог снять с него плащ.      

3. Почему Солнце “кроткое”? Каким ещё может быть Солнце? Потому что солнышко доброе и ласковое. Оно может быть жарким и палящим.      

4. Как удалось Солнцу снять с путника плащ? Солнце обогрело путника.   

5. Найдите главную мысль текста. Добром и лаской можно всего добиться.

Выполните задания.  

1. Назови героев произведения. а

а) Солнце, Ветер, путешественник

б) Солнце, Ветер

в) Солнце, Ветер, Лошадь

2. Где, в каком месте происходят события, описанные в

тексте? в

a) на лесной тропинке

б) в горном ущелье

в) на большой дороге

3. О чём спорили Солнце и Ветер? б

а) кто из них нужнее

б) кто из них сильнее

в) кого из них больше любят.

4. Восстанови последовательность действий путника в ответ

на старания Ветра. б

а) ехал всё дальше и дальше

б) крепче закутывался

в) надел свой плащ в рукава

г) ворчал на непогоду

д) подвязался поясом

5. Восстанови последовательность действий Солнца. Б, а, г, в.

а) выглянуло

б) улыбнулось

в) осушило

г) обогрело

6. Выпиши из текста определения, данные автором Ветру. сердитый северный

Պատասխանել հետևյալ հարցերին՝ օգտագործելով օգնող բառերը: Օրինակ՜  Where do you play football? We … on the sports ground.

Պատասխան՝ We play football on the sports ground.

Option 1

What are the children doing?  They …watering the flowers.

They are watering the flowers.

At what time do you have supper?  We … at 7.o’clock.

We have supper at 7o’clock.

Can you swim?   Yes ….very well.

Yes, I can swim very well.

Տրված բառերը տեղադրել իրենց տեղերում:  teacher, library, student, playground, classroom,  school subjects.

Option 1

The person who helps students learn is the …. 

teacher

I went to the … to take a book for home reading.

library

My favourite … is mathematics.

school subject

During the long interval we play on the …

playground

Ashot is an excellent …

student

There is a smart TV in our ….

classroom

Պատասխանել հետևյալ հարցերին

What is your school name?

What school subjects do you do?

Which is your favourite school subject?

What do you do every morning at school before classes?

How many lessons do you have every day?

At what time do you come home after school?

  Haravayin, maths, English, Russian, Armenian, PE, Music, Nature Study, nothing, 5 or 6, 17:35.

Skip to toolbar